հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Միհրան Պողոսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Գևորգ Կոստանյանի և Ռուբեն Հայրապետյանի հետ, ի՞նչ են քննարկել. «Իրավունք»

Միհրան Պողոսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Գևորգ Կոստանյանի և Ռուբեն Հայրապետյանի հետ, ի՞նչ են քննարկել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը գտնվում է հետախուզման մեջ, բավականին բարելավվել է իր բիզնեսը: Պարզապես, հիմա նա արտերկրից բանան է ներկրում ոչ թե դեպի Հայաստան, այլ` Ռուսաստան:

Ի դեպ, ըստ շրջանառվող խոսակցությունների, վերջերս նա Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր, կրկին հետախուզման մեջ գտնվող Գևորգ Կոստանյանի և Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, որտեղ քննարկել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:

Եռակողմ հանդիպմանը չի խանգարել անգամ այն, որ Գ. Կոստանյանը ԶԼՄ-ների հետ զրույցում ասել էր, թե վարակվել է կորոնավիրուսով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  • Կիսվել: