շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միգուցե Էդմոն Մարուքյանը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին. Վաղարշակ Հակոբյան

Միգուցե Էդմոն Մարուքյանը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին. Վաղարշակ Հակոբյան

Միգուցե Էդմոն Մարուքյանը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին, ինչը ես նորմալ եմ գնահատում: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով Մարուքյանի  հրաժարականին եւ իշխանության հետ իր տարաձայնությունների մասին բարձրաձայնելուն:

«Պետք է հիշենք, որ Էդմոն Մարուքյանի ղեկավարության ներքո 2018-ին շուրջ 20 պատգամավորներ կային ԱԺ-ում: Թե ինչ եղավ հետո, տեսանք բոլորս, նրանք չանցան խորհրդարան:

Ես չգիտեմ՝ իրեն առաջարկ են արել պաշտոն զբաղեցնել, ինքն ընդունե՞լ է, թե՞ ինքն է ասել՝ ես կարող եմ ծառայել: Սա էլ է շատ կարեւոր հարց: Ես որեւէ բացասական բան չեմ տեսնում: Մարդը միգուցե որոշել է  մասնակցել ընտրություններին եւ իհարկե, պետք է քաղաքական գործունեություն ծավալի: Նորմալ չէր լինի, եթե նա որոշեր մասնակցել ընտրություններին ու հիմա հայտարարություններով հանդես չգար:

Ես դրական մեն վերաբերվում ցանկացած քաղաքական գործչի մեկնարկին: Ինչո՞ւ մեկնարկ, որովհետեւ մեր գործընկերները, որոնք պատրաստվում են ընտրություններին»,-ասաց նա:

  • Կիսվել: