Միասնությունն այսօր իրական ուժ ունի. Զելենսկին՝ երևանյան հանդիպումների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, կայացած հանդիպումից: Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում:
Զելենսկին, մասնավորապես, նշել է. «Այսօր իսկապես կարևոր օր է։ Շատ արդյունավետ հանդիպումներ ունեցա Եվրոպական քաղաքական հանրության VIII գագաթնաժողովի շրջանակներում։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են աշխատել հանուն ընդհանուր անվտանգության և հզորացնել կարողությունները։ Շնորհակալություն Հայաստանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին կազմակերպման համար: Ներկայացված են շատ երկրներ, և դա շատ բան է նշանակում։ Այն ցույց է տալիս մեր միասնության մասշտաբը, և այդ միասնությունն այսօր իրական ուժ ունի»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին անդրադարձել էր իր ու Փաշինյանի հանդիպմանը՝ նշելով. «Ես առաջարկեցի վերսկսել Տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը և դրա հաջորդ նիստն անցկացնել այս տարի»:


