չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Միասնական քննությունները հետաձգելու որոշում առայժմ չկա․ ԿԳՄՍ փոխնախարար

Միասնական քննությունները հետաձգելու որոշում առայժմ չկա․ ԿԳՄՍ փոխնախարար

Միասնական քնությունների անցկացման մի քանի սցենար է քննարկվում։ Այս  մասին  այսօր ապրիլի 7-ին պատասխանելով լրագրողների հարցերին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նախարարությունում արդեն ունեցել ենք նախնական քնննարկում հնարավոր տարբերակների մասին: Այս շաբաթ քննարկումները կշարունակենք, հիմա աշխատում ենք կոնկրետ լուծումների վրա, թե որ սցենարի դեպքում ինչպիսի լուծումներ կլինեն, այդ թվում՝ էլեկտրոնային»,-ասաց նա և հավելեց, որ նախարարությունն առաջիկայում կտեղեկացնի։

Ինչ վերաբերում է հարցին՝ կան արդյո՞ք կորոնավիրուսով վարակված ուսուցիչներ, փոխնախարարն ասաց, որ առանձնացված վիճակագրություն չունեն. «Մենք միշտ ասում ենք, որ կրթության համակարգը մեր հասարակության մի մասն է: Այդ իմաստով կարծում եմ դա նաև անձնական տեղեկությունների որոշակի հրապարակում կարող էր նշանակել: Մենք նման վիճակագրություն չենք վարում, թե կորոնավիրուսով վարակվածներից քանիսն են կրթության համակարգի աշխատակիցներ»:

  • Կիսվել: