երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Միակ թերացումս եղել է մեկ տեղում, որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել. Հովսեփյանը՝ Սիմոնյանին

Միակ թերացումս եղել է մեկ տեղում, որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել. Հովսեփյանը՝ Սիմոնյանին

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ իր մասին արտահայտած կարծիքին, համաձայն որի՝ Հովսեփյանը լուռ, ոչինչ չանող ու հպարտանալու որևէ պատճառ չունեցող պատգամավոր է:
 
՛՛Այսօր պարոն Սիմոնյանը իր խոսքում անդրադարձել է ինձ , որպես լուռ , ոչինչ չանող և հպարտանալու պատճառ չունեցող պատգամավորի , ով աչքի չի ընկել պատգամավորական գործունեությամբ։ Նշել է նաև, որ միգուցե կարող եմ հպարտանալ հասարակական գործունեությամբ , բայց ոչ պատգամավորական ։
 
Պարո՛ն Սիմոնյան , վստա՛հ ,այն օրենքները, որոնք ես եմ բերել իմ նախաձեռնությամբ , վերաբերում են չափազանց մեծ շահառուների և դրանք կիրառվում են ընդունման օրից և այսօր էլ առիթ եմ ունեցել հատուկ շնորհակալության արժանանալ զոհվածի ծնողներից մեկից ։ 
Չհաշված կրթության մեջ արված անհամեմատ մեծ աշխատանքս , որը ոչ նախարարությունը կարող է հերքի , ոչ ԱԺ_ն ։ Գրավոր դիմումներիս քանակը գերազանցում են վստահ եմ ողջ ԱԺ պատգամավորների գումարային 50+% ինը , ինչը կարող եք պարզել քարտուղարությունից ։
 
Մարզային այցելություններս չունի մրցակցության անգամ համեմատական և որևէ պատգամավոր չի կարող ասել կամ ապացուցել ու հաստատել, որ իմ չափ այցելել է ողջ հանրապետության մարզեր, Արցախ և զբաղվել բոլոր խնդիրներով , ի դեպ 99% սեփական միջոցներով՝ աշխատավարձով ։ Գործունեությանս ոլորտները չի սահմանափակվում միայն կրթությամբ , ինչը կփաստեն քաղաքացիները։
 
Այո՛ , միակ «թերացումս» եղել է մեկ տեղում , որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել , ուստի չէի կարող ի սկզբանե համարվել կարևոր գործունեություն ծավալած պատգամավոր ։ Դեմ եմ եղել ու շարունակում եմ դեմ լինել բոլոր ապազգային, հակահայ ծրագրերին ։ Պատերազմի ժամանակ , թե պատերազից հետո առանց ամաչելու կարող եմ նայել , թե զոհվածի ծնողի , թե գերեվարվածի ծնողի , թե վիրավոր զինվորի աչքերի մեջ ։ Թե կարող եք ու ձեր ԴՈՒԽԸ այդքան հերքում է դուք էլ նույնն արեք ։
 
Պահանջս է, անհարկի չվկայակոչել անունս , քանի որ ես անկախ այն բանից , որ դուրս եմ եկել խմբակցությունից , երբեք անվանական որևէ մեկին անդրադարձ չեմ կատարել և չեմ կատարելու:
 
Մոնթեն ժամանակին ասել է " Իմ կենացը մի՜ խմեք , իմ գործը շարունակեք " ։ Հիմա ես եմ ձեզ ասում նույնը ՝ մեջբերելով Մոնթեին ։ Խաղաղություն ձեզ ։ Ուրախ եմ , որ հայ եմ ... https://www.facebook.com/136273049729218/posts/4185822814774201/՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: