երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Միակ ելքը Արցախի ճանաչումն է». Արման Եղոյանը բաց զրույց է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

«Միակ ելքը Արցախի ճանաչումն է». Արման Եղոյանը բաց զրույց է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

ԱԺ իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկել է պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը:

«Այսօր Ազգային ժողովում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկեցինք Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։

Անդրադարձա այս պատերազմում Թուրքիայի և նրա կողմից ներգրավված ջիհադիստ ահաբեկիչների մասնակցության փաստին և տարածաշրջանում ու դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգին: Շեշտեցի, որ այս իրավիճակից միակ ելքը Արցախի միջազգային ճանաչումն է, և որ որևէ այլ լուծում միայն կերկարացնի ու էլ ավելի կթեժացնի այս պատերազմը։

Ունեցանք շատ բաց ու անկեղծ խոսակցություն»,- գրել է Արման Եղոյանը։

  • Կիսվել: