ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը մասնակցել է Թրամփի ամենամյա ուղերձի արարողությանը. Աննա Նաղդալյան

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը մասնակցել է Թրամփի ամենամյա ուղերձի արարողությանը. Աննա Նաղդալյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հրավիրված է եղել մասնակցելու  Կոնգրեսում կազմակերպվող ամենամյա ուղերձի արարողությանը: Այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Դեսպանը հրավիրված է եղել և մասնակցել է»,- ասաց նա:

Նշենք, որ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, միջոցառման լուսանկարներից մեկում նկատելով ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանին` հարց էր բարձրացրել, թե արդյո՞ք հրավիրված է եղել նաև Հայաստանի Հանրապետության դեսպանը:

  • Կիսվել: