Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հեռանալ ՀՀ կառավարության շենքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հեռանալ ՀՀ կառավարության շենքից։ Չնայած նրան, որ ցուցարարները փակել են ՀՀ կառավարության բոլոր ելքերը, ոստիկանների օգնությամբ վարչապետն իր մեքենայով հեռացել է։
Ցուցարարները գրեթե բոլոր կողմերից շրջափակել են շենքը, սակայն ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել առաջ շարժվել դեպի Մելիք Ադամյան փողոց։ Մինչ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, Փաշինյանի շարասյունը բարեհաջող լքել է տարածքը։