հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մի կողմ են շպրտել Սահմանադրությունը և փորձում են շարժվել Ալիևի հանձնարարություներով. Ղազարյան

Մի կողմ են շպրտել Սահմանադրությունը և փորձում են շարժվել Ալիևի հանձնարարություներով. Ղազարյան

Ձեր մտքի պոչով անգամ թող չանցնի, որ ՀՀ Սահմանադրությանը և Անկախության հռչակագրին հակասող որևէ փաստաթուղթ համարեք Սահմանադրությանը համապատասխանող։ Այս մասին այսօր ՀՀ սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

Հիշեցնենք, որ նա այսօր նախաձեռնել է հավաք և երթ՝ Սահմանադրության օրվա առթիվ։

՛՛Հավաքվելու են մարդիկ, ու դժվար է ասել, թե դուք ինչ ճակատագրի եք արժանանալու՝ եթե դուք Եռաբլուրը տեսնելուց հետո, եթե դուք մեր ժողովդրի այս 30 տարվա պայքարը, 30 տարվա զոհողությունները, մեր անկախության այս ամբողջ շրջանի ձեռքբերումները փորձեք ընդամենը մեկ որոշմամբ ձեր երկու միլիոն վարձատրության դիմաց հանձնել թշնամուն՛՛,-նշեց Ղազարյանը:

Նա ընդգծեց, որ սա է իրենց՝ այդտեղ կանգնելու մեսիջը, որը պիտի հաղորդեին դատարանում գտնվողներին:

Ղազարյանն ասաց նաև, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության օրը ՍԴ-ից դուրս է բերվել Սահմանադրության մայր օրինակը, որը մինչ օրս չի վերադարձվել։ Նրա խոսքով՝ սա հենց ցույց է տալիս, որ ՛՛իրենք մի կողմ են շպրտել Հայաստանի Սահմանդրությունը՛՛:

՛՛Փորձում են շարժվել բացառապես Իլհամ Ալիևի հանձնարարություներով և ադրբեջանաթուրքական օրակարգով՛՛,-համոզված է արտակարգ և լիազոր դեսպանը:

 

  • Կիսվել: