չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մի հատ քֆուր իմ բերանից դուրս չի գա. Վարդան Ղուկասյանն առաջարկեց Երևանի ապագա քաղաքապետի հարցը լուծել բարեկիրթ ձևով՝ «ժողովրդի աչքի առաջ»

Մի հատ քֆուր իմ բերանից դուրս չի գա. Վարդան Ղուկասյանն առաջարկեց Երևանի ապագա քաղաքապետի հարցը լուծել բարեկիրթ ձևով՝ «ժողովրդի աչքի առաջ»

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն ուղիղ եթերում առաջարկեց Երևանի ապագա քաղաքապետի հարցը լուծել «ժողովրդի աչքի առաջ»՝ խոստանալով, որ անբարեկիրթ պահվածքից ձեռնպահ կմնա։

«Մի հատ քֆուր իմ բերնից դուրս չի գա։ Այդ քննարկման ժամանակ իմ պես լիրիկական անձնավորության երբեք տեսած չեք լինի», - խոստացավ նա՝ վստահեցնելով, որ որևէ անպարկեշտ խոսքի իրենից չեն լսի, և հրավիրելով «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին ու «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանին առցանց հանդիպման:

 

 

  • Կիսվել: