շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մի բանում կարող եք համոզված լինել՝ ՀՀ կառավարությունը երկիրը տանելու է այն ուղղությամբ, որն ապահովելու է ավելի բարձր մակարդակի անվտանգություն. Բաբկեն Թունյան

Մի բանում կարող եք համոզված լինել՝ ՀՀ կառավարությունը երկիրը տանելու է այն ուղղությամբ, որն ապահովելու է ավելի բարձր մակարդակի անվտանգություն. Բաբկեն Թունյան

Եվրաինտեգրումը ինձ համար սկսվում է ամենապարզ բաներից: Այս  մասին այսօր «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Շատ են խոսում արտահանման դիվերսիֆիկացիայից, էներգետիկ անվտանգությունից և մնացած բաներից, բայց մեր արտահանողների առաջ եվրոպական դռները փակ չեն: Եթե մեր արտադրանքն այսօր եվրոպական շուկաներ չի արտահանվում, խնդիրը նախևառաջ մեր արտադրանքի մեջ է,  նախ պետք է կարողանանք եվրոպական շուկայի որակներին համապատասխան արտադրանք թողարկել, հետո խոսել մնացած բաների մասին»,- ասաց նա և կարևորեց ստանդարտները:

Պատգամավորը համաձայնեց, որ շատ տեղերում ՀՀ-ն դանդաղել է, շատ տեղերում կարելի էր ավելի արագ գործել, բայց Հայաստանը փաստացի հանգիստ ժամանակ ունեցել է միայն 2019 թվականին:

«Մի բանում կարող եք համոզված լինել՝ ՀՀ կառավարությունը երկիրը տանելու է այն ուղղությամբ, որն ապահովելու է ավելի բարձր մակարդակի անվտանգություն, ավելի լավ բարեկեցություն և երջանիկ քաղաքացի»,- ասաց նա:

  • Կիսվել: