չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Մհեր Գրիգորյանը գրքեր է նվիրել Արմաշ համայնքի գրադարանին

Մհեր Գրիգորյանը գրքեր է նվիրել Արմաշ համայնքի գրադարանին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գրքեր է նվիրել Արարատի մարզի Արմաշ համայնքի գրադարանին: Այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից: 

«Փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը օրվա ավանդույթի համաձայն գրքեր է նվիրել Արարատի մարզի Արմաշ համայնքի գրադարանին»,- ասված է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: