հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Մհեր Գրիգորյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն անդրադարձել են Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորմանը

Մհեր Գրիգորյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն անդրադարձել են Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, ում հետ քննարկել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը:

Փոխվարչապետն անդրադարձել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանն ու Ադրբեջանին աջակցությանը, նաև խոսել է Թուրքիայի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման հետևանքով տարածաշրջանում և դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգի մասին:

Մհեր Գրիգորյանը, շեշտելով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման փաստը, անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Շոմբի Շարփի հետ քննարկել տեղում դրա հասցեագրման հնարավորությունները: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ իրական հումանիտար աղետը հենց Արցախում է, և դրա հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների ուղղակի աջակցությունը:

Քննարկվել են նաև ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: 

 

  • Կիսվել: