ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեզնից էլ ժողովուրդը հեսա կզզվի, եթե դրանց նմանների գլուխը չկոխենք այնտեղ, որտեղ պետք է. իմքայլական պատգամավոր

Մեզնից էլ ժողովուրդը հեսա կզզվի, եթե դրանց նմանների գլուխը չկոխենք այնտեղ, որտեղ պետք է. իմքայլական պատգամավոր

Մեզնից էլ ժողովուրդը հեսա կզզվի, եթե դրանց նմանների գլուխը չկոխենք այնտեղ, որտեղ պետք է կոխել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ անդրառանալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործերին։

Նա, մասնավորապես, նշեց. «Ժողովուրդը զզվել է ընտրակաշառքից, զզվել է հարկեր չմուծողներից, զզվել է երեխու բերանից կտրողներից, զզվել է այն մարդկանցից, որ գյուղը թալանում են հետո մի հատ կով են մորթում, խաշի են կանչում գյուղացիներին եւ գյուղացիներին թվում է, թե նա բարերար է։ Արդեն 2 տարի է ժողովուրդը մեզնից պահանջում է, որ գողերի թալանչիների գլուխները կոխենք ծակերը եւ եթե մենք չանենք, ժողովուրդն է անելու։ Իրենք պետք է առավոտից իրիկուն աղոթեն, որ մենք դա անենք, թե չէ դա ժողովուրդը կանի»:

Դիտարկմանը, թե ժողովուրդը նրանց քվե է տվել, պատգամավորը պատասխանեց, որ ժողովուրդը սխալվել է:  «Հազար անգամ ասել եմ, այդ ժողովուրդը սխալվել է, նորից կրկնում եմ, այն ժողովուրդը, որ ձայնը տալիս են ընտրակաշառքով, նրանք սխալվում են, նրանք ճիշտ ճանապարհ չեն ընտրել, չի կարելի կաշառքով ընտրակաշառողներին ուղարկել Ազգային ժողով, իշխանություն եւ այլն»,-ասաց նա:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ Գագիկ Ծառուկյանի երեկ արած հայտարարությանը՝ «անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ», եւ ասաց. «Ուզում եք, որ այդ արտահայտությանը վերաբերոմւնք եւ պատասխան տա՞մ, ինքն ում տղան ուզում է լինի, դա իմ գործը չի, ես դրան չեմ կարող անդրադառնալ, դա իմ մակարդակը չէ»։

  • Կիսվել: