շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իմ խոնարհումը ձեզ, որ պատերազմից հետո չհրաժարվեցիք Հայաստանի մասին ձեր երազանքից․ Միրզոյան

Իմ խոնարհումը ձեզ, որ պատերազմից հետո չհրաժարվեցիք Հայաստանի մասին ձեր երազանքից․ Միրզոյան

Իմ խոնարհումը ձեզ, որ պատերազմից հետո ոչ միայն չծնկեցիք, չկոտրվեցիք, ձեր մեջ ուժ գտաք, չհրաժարվեցիք Հայաստանի մասին ձեր երազանքից, մեզ ուժ տվեցիք և թույլ չտվեցիք, որ մեր ուսերից վայր ընկնի մեր բաժին խաչը:

Նման ելույթով այսօր Հանրապետության hրապարակում  Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ հանդես եկավ ՔՊ կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: 

«Միասին մենք անցանք դժոխքի միջով և միայն այն բանի շնորհիվ, որ այդ ողջ ընթացքում մեզ հետ էիք, մեր կողքին էիք, մեր դիմացը, մեր հետևում, որի շնորհիվ մեզ չկերան սատանաներն ու դևերը: Եղան նաև այնպիսիք, որոնց հավատը սասանվեց, կասկածներ առաջացան, թե արդյո՞ք ճիշտ էին, որ մասնակցում էին 2018 թվականի հեղափոխությանը, դիմում եմ նրանց և ասում, որ ընդունում եմ մարտահրավերը»,- ասաց Միրզոյանը։

  • Կիսվել: