երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեզ նույնպես սադրիչ հարցեր են տալիս, բայց մենք հիմք չենք տալիս, որ սադրանքի բացիլը տարածվի. Զախարովան Փաշինյանի՝ Wall Street Journal-ի հարցազրույցի մասին

Մեզ նույնպես սադրիչ հարցեր են տալիս, բայց մենք հիմք չենք տալիս, որ սադրանքի բացիլը տարածվի. Զախարովան Փաշինյանի՝ Wall Street Journal-ի հարցազրույցի մասին

Մեզ նույնպես սադրիչ հարցեր են տալիս, բայց մենք հիմք չենք տալիս, որ սադրանքի բացիլը տարածվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Wall Street Journal-ի հարցազրույցին։

Հարցազրույցում փորձ է արվում նսեմացնել Ռուսաստանի հետ կապերի նշանակությունը, նսեմացնել ռուս զինվորականների դերը, ՀԱՊԿ արդյունավետությունը, խաղաղապահների դերը և այլն։

«Տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան լրատվամիջոցները նպատակադրվել առավելագույն վնաս հասցնել Մոսկվայի և Երևանի բազմաբնույթ կապերին»,-նշել է Զախարովան։

  • Կիսվել: