ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեզ համար գլխավորն է բացահայտել թշնամու պլանավորած քայլերի գաղտնիությունը․ Արամ Սարգսյան

Մեզ համար գլխավորն է բացահայտել թշնամու պլանավորած քայլերի գաղտնիությունը․ Արամ Սարգսյան

«Դեմոկրատական» կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանն անդարդարձել է Ադրբեջանի կողմից Տավուշի սահմանային հատվածում իրավիճակի սրման դրդապատճառներին։

Նա մասնավորապես գրել է․

«Կարծում եմ ՊՆ վերլուծական կենտրոններում դասակարգում են Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հեռահար սցենարները: Սակայն հարկ եմ համարում հիշեցնել, որ 2008 թ., իմ ունեցած տեղեկատվությունների համաձայն, եթե վրաց-հարավօսիական հակամարտության արդյունքում Վրաստանը հասներ իր նպատակին (մանրամասները այս պահին կարևոր չեն), Ալիևը, օգտվելով առիթից, պլանավորում էր Տավուշի սահմանին սադրել ռազմական գործողություններ, ստեղծել տպավորություն, թե հարձակում է նախապատրաստում այդ ուղղությամբ, որպեսզի հայկական զինված ուժերի զգալի մասը կենտրոնանա հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Երկու - երեք օր պահպանելով լարվածությունը, շեղելով մեր ուշադրությունը, նախատեսում էին լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Արցախում և,հատկապես, Նախիջևանի ռազմականացված տարածքից: Չէր բացառվում, (այսօր էլ հնարավոր է լինի), որ մի տատիկ զոհաբերվեր, որպեսզի աշխարհով մեկ ցուցադրվեր հայերի <գազանությունը>:

Հիմա դեռ պարզ չէ, թե ինչն է <ոգևորել> Ալիևին և որն է այս պահի դրդապատճառը՝ Ալիևի հնարավոր պաշտոնանկությունը, կամ դրանից խուսափելը, թե թուրքալեզու ազգերի միավորման միջոցով, նեոօսմանական նպատակների իրականացման սկիզբը դնելը, թե Էրդողանի տարածաշրջանում անեկսիոնիստական քաղաքականության հերթական դրսևորումը: Հնարավոր են այլ տարբերակներ: Դրան դեռ կանդրադառնանք:

Հիմա, մեզ համար գլխավորն է բացահայտել թշնամու պլանավորած քայլերի գաղտնիությունը, ներկայացնել այն միջազգային պատկան մարմիններին և պարզ գիտակցել, որ հարձակումը և դա նախապատրաստելու պլանը Բաքուն, հավանաբար, չի փոխել: Զգոն լինենք և առաջին հերթին ապավինենք մեր բանակի հզորությանը և մեր ազգի միասնությանը:

Եթե, ի հարկ է, վարչապետը պատմությունից սերտի, որ հայ ազգը <սպիտակների> և <սևերի> բաժանում չի ներում:

Մի բան ել ասեմ: Այնպես չլինի, որ հենց նեղ օրերին հիշեք մեր դաշնակիցների անհրաժեշտ օգնության մասին»։

 

  • Կիսվել: