շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեզ չեն ներում ՀՀ քաղաքացու կողքին լինելու համար․ Մակունց

Մեզ չեն ներում ՀՀ քաղաքացու կողքին լինելու համար․ Մակունց

Հանրապետության հրապարակում ՔՊ կոսակցության եզրափակիչ հանրահավաքին ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբկացության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա շեշտեց, որ անսխալական չեն, բայց սա չի նշանակում, որ իրենց  կարելի է մեղադրել ամենամեծ մեղքերի մեջ։

«Մենք անսխալական չենք, բայց դա չի նշանակում, որ ոմանց առանց հիմնավորումների կարելի է մեզ մեղադրել ամենամեծ մեղքերի մեջ, որոնք մենք չենք գործել։

Գիտեմ, որ այս ընթացքում բարդ է եղել նաև ձեզ համար: Մեզ չեն ներում իշխանություն ձևավորելու ձեր իրավունքը պահպանելու համար, ձեզ չեն ներում մեր կողքը կանգնելու համար: Մեզ չեն ներում ՀՀ քաղաքացու կողքին լինելու համար, մարդկանց վերևից չնայելու համար: Մեզ և ձեզ չեն ներում իրենց ներմուծած բարքերը մերժելու համար, փողը կուռք չդարձնելու համար: Մեզ չեն ներում, որ չենք դարձել իրենց նման»,- իր ելույթում նշեց Մակունցը:

Մակունցի խոսքով՝ ժողովրդավարությունն է այն ուղին, որ տանում է դեպի առողջացում, զարգացում և հզորացում:

  • Կիսվել: