ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեծ հավանականությամբ այն շարունակելու է գործել ու դառնալու է մշտական․ Արման Բաբաջանյանը՝ ՀՀ քաղաքաինեի՝ ՌԴ մեկնելու հնարավորության մասին

Մեծ հավանականությամբ այն շարունակելու է գործել ու դառնալու է մշտական․ Արման Բաբաջանյանը՝ ՀՀ քաղաքաինեի՝ ՌԴ մեկնելու հնարավորության մասին

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիների համար բացվող ՌԴ օդային սահմանների հարցին։ 

«Փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ՌԴ օդային սահմանը կբացվի ՀՀ քաղաքացիների համար։

1 ամիս ժամկետը փորձնական է, որպեսզի հնարավորություն լինի ստուգել, թե աշխատո՞ւմ է ներդրված համակարգը, թե ոչ։ Մեծ հավանականությամբ այն շարունակելու է գործել ու դառնալու է մշտական։

ՌԴ մեկնելու համար անհրաժեշտ է հեռախոսի մեջ ներբեռնել հավելված, որտեղ նշված են այն լաբորատորիաների ցանկը, որտեղ կարող եք թեստավորվել ու բացասական պատասխանի դեպքում հնարավորություն ունենաք գնալու»,- գրել է Արման Բաբաջանյանը։

Հիշեցնենք, որ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հայտնել  է, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը։

  • Կիսվել: