ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեծ հաճույքով կստորագրեմ․ ԱԺ նախագահը՝ ՀՀ նախագահի կողմից չստորագրած օրենքների մասին

Մեծ հաճույքով կստորագրեմ․ ԱԺ նախագահը՝ ՀՀ նախագահի կողմից չստորագրած օրենքների մասին

ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանը պատրաստվում է ստորագրել «Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկմանև սոցիալականերաշխիքների մասին» օրենքներում կատարված փոփոխությունների մասին ԱԺ ընդունած օրենքները, որոնք հրաժարվել էր ստորագրել ՀՀ նախագահը։

Այդ մասին հարցին ի պատասխան այսօր ԱԺ նախագահը հայտարարեց․ «Մեծ հաճույքով կստորագրեմ, երբ Սահմանադրությամբ իմ ստորագրելու ժամկետը մոտենա, այսինքն՝ 21 օր հետո»։

Հարցին, թե ունե՞ն պայմանավորվածություններ, որ ՀՀ նախագահը այդ նախագծերը չներկայացնի Սահմանադրական դատարան՝ սահմանադրականությունը վիճարկելու համար, Միրզոյանը պատասխանեց․

«Ես Հանրապետության նախագահի հետ այս թեմայով խոսակցություն չեմ ունեցել»։

  • Կիսվել: