ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան նոր շենքը պաշտոնապես հանձնվել է ՀՀ կառավարությանը

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան նոր շենքը պաշտոնապես հանձնվել է ՀՀ կառավարությանը

Այսօր ՀՀ դեսպանատան նոր շենքը պաշտոնապես հանձնվեց ՀՀ կառավարությանը. այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:

«Շնորհակալ եմ Arundel Group-ի նախկին սեփականատերերին այս շենքի հարուստ պատմությունը մանրամասնող գիրք նվիրելու համար: Հուսով եմ, որ Սենթ Ջեյմս պատմական թաղամասում գտնվող այս շենքը նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Մեծ Բրիտանիայի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Շուտով տեղի կունենա դեսպանատան պաշտոնական բացումը», - գրել է դեսպանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոնդոնի կենտրոնական հատվածում` մի շարք դեսպանությունների և պետական գերատեսչությունների հարևանությամբ, Հայաստանի Հանրապետությունը 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգով (ավելի քան 8 մլրդ դրամ) ձեռք է բերել դեսպանության նոր շենք։ Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարար Պարույր Հովհաննիսյանը։

ՀՀ դեսպանության համար ծառայողական շենքը ձեռք բերելու համար գումարները հատկացվել են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։

Փոխնախարարի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը 1992 թ. ի վեր տեղակայված է Լոնդոնի հայ համայնքի տրամադրած մի շենքում, որտեղ դեսպանությունը զբաղեցնում էր ընդամենը երկու սենյակ։

  • Կիսվել: