հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մերձավոր Արևելքը մեզ համար ունի կարևոր, անվտանգային նշանակություն. Տաթևիկ Հայրապետյան

Մերձավոր Արևելքը մեզ համար ունի կարևոր, անվտանգային նշանակություն. Տաթևիկ Հայրապետյան

Մերձավոր Արևելքը մեզ համար ունի կարևոր, անվտանգային նշանակություն։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն՝ անդրադառնալով ՀՀ արտգործնախարարի Մերձավոր Արևելք կատարած այցին։

Նրա խոսքով՝  Զոհրաբ Մնացականյանի՝ Մերձավոր Արևելք կատարած այցով մեկնարկում է նոր ռազմավարության գործարկումը, և այդ ռազմավարության հիմքում ընկած է ՀՀ պետական ու անվտանգային շահը:

Ըստ նրա,  Մերձավոր Արևելքի գործընկերների հետ համատեղ օրակարգերի մշակումը, փոխշահավետ գործընկերության խորացումը կարևոր նշանակություն ունեն նաև այդ տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդման առումով: 

«Այդ առումով հատկապես կարևորում եմ արտաքին գործերի նախարարի շեշտադրումները՝ արցախյան հիմնահարցում մեր դիրքորոշումների հստակեցման և ճիշտ ընկալումներ ապահովելու տեսանկյունից:  Մերձավոր Արևելքը մեզ համար ունի կարևոր, անվտանգային նշանակություն, և այդ տարածաշրջանում սկսված գործընթացները և մեր ակտիվությունը դրա վառ ապացույցն են»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը։

  • Կիսվել: