չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
 Մեր տնտեսությունը նոկաուտի մեջ է․ «Հայաստանի Հանրապետություն»

Մեր տնտեսությունը նոկաուտի մեջ է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Խնդրում ենք միանշանակ պատասխանել՝ այո կամ ոչ, Հայաստանն այսօր տնտեսական կոլապսի մե՞ջ է. «ՀՀ»-ի այս հարցին ի պատասխան ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը նշեց. «Կոլապս, ռեցեսիա, անկում. սրանք հոմանիշներ են՝ անկման տարբեր չափերով: Միանշանակ կարող ենք այդպես բնութագրել՝ այո՛, որովհետեւ մենք տարին փակելու ենք մոտ 8 տոկոս տնտեսական անկումով: Մինչեւ 10 տոկոսը իրողություն է, որը մեծ թիվ է եւ որը հետեւանք է երեք գործոնի՝ մարտից սկսած համավարակի՝ ցայսօր ընթացող, 44-օրյա պատերազմի եւ մեր տնտեսական քաղաքականության անկազմակերպվածության՝ մեր կարողությունների ոչ լրիվ չափով գորրծադրման: Ահա այս գործոնները մեզ կանգնեցրին կոտրած տաշտակի առջեւ»:

Մեր տնտեսությունը նոկաուտի մեջ է, մեր պետության պարտքն ավելանում է, արտաքին պարտքը՝ նույնպես, եւ ՀՆԱ/արտաքին պարտք հարաբերակցությունն արդեն վտանգավոր շեմին է՝ գերազանցել ենք 60 տոկոսի ցուցանիշը: Նոկաուտի մեջ գտնվող երկիրը արտաքին պարտավորություններն ինչպե՞ս է սպասարկելու:

 

Պրոֆեսորը շեշտում է՝ պարտքային ճնշումներն, այո՛, արդեն մեծ են: Եվ դա լուրջ ծանրաբեռնվածություն է, ճնշում բյուջեի վրա: «Սակայն, պետք է ասեմ նաեւ,- հավելում է նա,- որ այդ 60 տոկոսի գերազանցումը՝ ընդհուպ մինչեւ 10 տոկոսով, շատ վտանգավոր չեմ համարում: Ավելին՝ այլընտրանքը չունենք մենք: Վատ բան չէ պարտքը: Դա որոշակի եկամուտներ է բերելու՝ ռացիոնալ կառավարման պարագայում իհարկե…»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: