երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մեր սահմանապահները Խոզնավարում վերադարձել են ելման դիրքեր. Տեղի համայնքապետարան

Մեր սահմանապահները Խոզնավարում վերադարձել են ելման դիրքեր. Տեղի համայնքապետարան

Տեղ համայնքի Խոզնավար գյուղում իրավիճակը հանգիստ է։ Ուշ երեկոյան համայնքի ղեկավար Ներսես Շադունցի գլխավորությամբ, բանակային կորպուսի և Տեղ գյուղի ջոկատի մեր սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր։

Այս մասին հայտնում են Տեղի համայնքապետարանից։

«Ամեն ինչ արվում է, այն կայուն պահելու համար։

Այս պահին մեր վերահսկողության տակ են համայնքի բոլոր դիրքերը։ Բնակիչներն անցել են իրենց ամենօրյա աշխատանքներին»,-նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: