հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սյունիքի մարզպետը Խոզնավարում լսել է բնակիչների բարձրացրած հարցերն ու առաջարկները

Սյունիքի մարզպետը Խոզնավարում լսել է բնակիչների բարձրացրած հարցերն ու առաջարկները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ եղավ համայնքի Խոզնավար գյուղում, հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Մարզի ղեկավարն այցելել է գյուղի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ և բուժկետ, ծանոթացել դրանց գործունեությանը, պայմաններին ու խնդիրներին։

Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է նաև բնակիչների հետ՝ լսելով նրանց բարձրացրած հարցերն ու առաջարկները։

Վաղը մարզպետը կայցելի Վաղատուր և Խնածախ գյուղեր։

 

  • Կիսվել: