երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մեր պատմության մեջ չկա որևէ իրադարձություն, որի համար պիտի ամաչենք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Մեր պատմության մեջ չկա որևէ իրադարձություն, որի համար պիտի ամաչենք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը TRT Haber-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձին։

Նա նշել է, որ Բայդենի ուղերձն իրենց համար անակնկալ չէր։

՛՛Սպասում էի, որ Բայդենը նման հայտարարություն կանի նաև այս տարի։ ԱՄՆ-ում հայկական լոբբի կա, դա անում են իրենց հաճոյանալու համար։ Հայաստանին ձեռնտու չէ պահպանել իր առկա տնտեսական և քաղաքական հարաբերությունները տարածաշրջանում, որտեղ գտնվում է։ Մի քանի հազարանոց հայկական սփյուռքին հաճոյանալու համար արված հայտարարությունները ճիշտ չեն։ Այս հայտարարությունն իրավական հիմք չունի։ Որպես Թուրքիա՝ գլուխ խոնարհելու ոչինչ չունենք՛՛,-ասել է Շենթոփը և հավելել, որ իրենց պատմության մեջ չկա որևէ իրադարձություն, որի համար պիտի ամաչեն:

 

  • Կիսվել: