երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն է, ով ենք մենք, որ մենակ թողեցինք բազում հայերի․ Դավիթ Հարությունյան

Մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն է, ով ենք մենք, որ մենակ թողեցինք բազում հայերի․ Դավիթ Հարությունյան

Կարելի է Աշոտյանին սիրել, կամ չսիել, նրա տեսակետների հետ համաձայնել, կամ՝ ոչ, բայց նա անմեղ է, նա կալանավորված է նրա համար, որ ասում է այնպիսի բաներ, որոնք ոմանց դուրս չեն գալիս, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ կալանավորված լինելով էլ Աշոտյանը շարունակում է իր պայքարը ազգակործան պատուհասների դեմ.

«Մենք ապրում ենք մեր կյանքի ամենաողբերգական օրերը, այն, ինչ տեղի է ունենում, մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն է։ Ով ենք մենք, որ մենակ թողեցինք բազում հայերի, ինչ արժեհամակարգ ունենք մենք։ Այսօր շարունակել մնալ անտարբեր, նշանակում է դառնալ այս ոճրագործության հանցակիցը։ Լռությունն այլևս հանցագործություն է։ Մի՛ լռեք, լռելն այսօր ոճրագործություն է, դուրս եկեք փողոց»։

  • Կիսվել: