երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեր նպատակը ատոմակայանը մինչև 2036 թվականը շահագործելու լիցենզիա ստանալն է. ՏԿԵ նախարար

Մեր նպատակը ատոմակայանը մինչև 2036 թվականը շահագործելու լիցենզիա ստանալն է. ՏԿԵ նախարար

Սկսում ենք ատոմակայանի կրկնակի ժամկետի երկարացման մեծ ծրագիր, որը հիմա փաստաթղթային փուլում է, եւ հաջորդ տարի այդ ծրագրի վրա նախատեսել ենք ծախսել մոտ 20 միլիարդ դրամ: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ատոմակայանը բավական լավ վիճակում է՝ հաշվի առնելով, որ հսկայական աշխատանք է իրականացվել եւ շարունակում է իրականացվել:

Մենք ունենք 2026 թվականի լիցենզիա, որոշ աշխատանքների գծով՝ 2031 թվականի: Սկսում ենք ատոմակայանի կրկնակի ժամկետի երկարացման մեծ ծրագիր, որը հիմա փաստաթղթային փուլում է, եւ հաջորդ տարի այդ ծրագրի վրա նախատեսել ենք ծախսել մոտ 20 միլիարդ դրամ: Իսկ նպաակը հետեւյալն է՝ կրկնակի երկարաձգման արդյունքում մենք կդիմենք, եւ կարծում եմ՝ կստանանք լիցենզիա՝ 2026 թվականի փոխարեն ատոմակայանը շահագործել մինչեւ 2036 թվական: Մեր գլխավոր նպատակը դա է, մեր քայլերը հիմա ուղղված են դրան, եւ դրանով մենք շարժվում ենք առաջ՛՛:

Ըստ Սանոսյանի՝ հեռանկարային նպատակը նոր էներգաբլոկի կառուցումն է, որը, նրա խոսքով, հեշտ գործ չէ:

՛՛Դրա հզորության եւ այլ պարամետրերի որոշումը բավական բարդ է, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, մասնագետները փորձում են հաշվարկել՝ առաջիկա տարիներին մեր երկրում էներգետիկ բալանսն ինչպիսի՛ն կլինի, ի՛նչ պահանջարկ կունենանք...՛՛,-ասաց նախարարը::

 

  • Կիսվել: