շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Մեր նոր ԱԳ ղեկավարը պետք է մաքսիմալ ընդունելի, ընկալելի և ճանաչված լինի Ռուսաստանի կողմից․ քաղաքագետ

Մեր նոր ԱԳ ղեկավարը պետք է մաքսիմալ ընդունելի, ընկալելի և ճանաչված լինի Ռուսաստանի կողմից․ քաղաքագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Նախորդ գրառմանս հետ կապված պարզաբանեմ: Մեր նոր ԱԳ նախարարը պետք է.

1. Մաքսիմալ ընդունելի, ընկալելի և ճանաչված լինի Ռուսաստանի կողմից:
2. Մանրամասն տիրապետի բանակցային գործընթացին:
3. Ուղիղ մասնակցություն ունեցած լինի բանակցություններին:
4. Ուղիղ կապ ունենա ՌԴ ղեկավարության հետ (նաև անձնական):
5. Ընդունելի լինի Վաշինգտոնի ու Փարիզի համար:
6. Պետք է աշխատի ինքնուրույն, մինիմալ ազդեցությամբ ղեկավարի կողմից:
7. Պետք է ունենա դիվանագիտական ծառայության լրջագույն փորձ:

Բարդ է բայց, եթե 100 հեկտար էլ մեր օգտին հետ բերի` գծված քարտեզի դեմարկացիայի արդյունքում և եթե 1% շանս կա նման խայտառակ ձևակերպումներով համաձայնագրից խուսափելու համար, ուրեմն պետք է անի:

Չի կարելի բարդույթավորվել: Պետք է զանգել ու հրավիրել` հանուն պետության ապագայի: Թեկուզ ժամանակավոր:
Օրերի չէ` ժամերի հարց է:

Վերոհիշյալ ստանդարտներին համապատասխանող շատ թեկնածու չկա: Ես 2-ին եմ տեսնում:
Այլ մտքեր կա՞ն»:

  • Կիսվել: