հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները, կարելի է ասել, բարդ էին. Պեսկով

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները, կարելի է ասել, բարդ էին. Պեսկով

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները երեկ տևել են վեց ժամ, իսկ այսօր՝ ընդամենը երկու: Այս մասին, պատասխանելով հարցին, թե արդյոք դա վկայում է այն մասին, որ կողմերը չեն կարողացել առաջընթացի հասնել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ո՛չ, դա չի վկայում։ Եթե կարդացել եք Մեդինսկու (ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկի–խմբ.) ասածը, կարելի է ասել, որ բարդ բանակցություններ են»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլն անցկացվել է Ժնևում փետրվարի 17-18-ը։ 

  • Կիսվել: