հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ժնևյան բանակցություններից հետո ՌԴ գլխավոր բանակցողը փակ հանդիպում է ունեցել ուկրաինական կողմի հետ

Ժնևյան բանակցություններից հետո ՌԴ գլխավոր բանակցողը փակ հանդիպում է ունեցել ուկրաինական կողմի հետ

Ռուսաստանի գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկին Ժնևում պաշտոնական բանակցությունների ավարտից հետո երկու ժամ փակ հանդիպում է ունեցել ուկրաինական կողմի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսստանի երեկվա բանակցություններից հետո ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, թե կողմերի միջև երկխոսություն հաստատելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն արդյունք են տալիս, և բանակցություններում «զգալի առաջընթաց» կա:

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրանք բնութագրել է «դժվար» և Ռուսաստանին մեղադրել չորս տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնության հասնելու գործընթացը դիտավորյալ ձգձգելու մեջ։

Նշենք նաև, որ ռուսական պատվիրակությունում France Press-ի աղբյուրները հայտնել են, որ երեկվա հանդիպումը «շատ լարված» է անցել։

Թարմացում. ավելի ուշ Ուկրաինայի պատվիրակությունը հաստատել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու հետ առանձին հանդիպումը Ժնևում, հայտնել է բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ումերովի մամուլի խոսնակը:

Բանակցությունները տեղի են ունեցել Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններից հետո։ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ։

  • Կիսվել: