շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեր մասով վտանգը հետևյալն է, թուրքերը շատ լավ հասկանում են ռուսների թույլ կետերը և հնարավոր է «բզբզան» այդ ուղղությամբ․ Աբովյանը՝ Իդլիբում իրավիճակի մասին

Մեր մասով վտանգը հետևյալն է, թուրքերը շատ լավ հասկանում են ռուսների թույլ կետերը և հնարավոր է «բզբզան» այդ ուղղությամբ․ Աբովյանը՝ Իդլիբում իրավիճակի մասին

Ռուս-թուրքական հարաբերությունների հերթական սրացումը թևակոխեց բարդ դիվանագիտական սխեմաների փուլ (չնայած այս ռուս-թուրքական բոլոլան շատ բազմաշերտ ռազմադիվանագիտական խաղի բնականոն շարունակություն է)։ Այս մասին գրառում է կատարաել ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը։

«Տեսեք` փաստացի Թուրքիան վարում է պատերազմ Սիրիայի դեմ, շատ կարևոր հանգամանք, որի մասին, կարծես թե, բոլորը մոռացել են.ռազմական գործողություններն ընթանում են Սիրիայի սուվերեն տարածքում, ինչը նշանակում է, որ այս պարագայում ինչ էլ ուզում են ասեն միջազգային հանրության ներկայացուցիչները, սիրիացիները պայքարում են իրենց հողի վրա ակնհայտ ագրեսորի դեմ։

Թուրքիան արդեն վաղուց իրականացնում է իր սահմաների փաստացի ըդլայնումը` համաձայն Էրդողանի նեոօսմանյան կոնցեպցիայից բխոխ լոկալ նախագծերի իրականացման:

Պարզ է, որ հենց Ռուսաստանն է,որ այս կամ այլ կերպ փորձում է թույլ չտալ Թուրքիայի ուժեղացմանը, ընդ որում` օգտագործելով «դեղելու և յեղելու» քաղաքականությունը` թուրքերի նյատմամբ։Ամերիկացիները և եվրոպացիները իրենց հերթին օգտագործում են ստեղծված իրավիճակը իրենց օգտին։

Այստեղ էլ, կարծես թե, ամեն ինչ պարզ է, սակայն պետք է հաշվի առնել նաև շատ կարևոր հանգամանք։ Թուրքը երբեք չի պահում ոչ մի պայմանավորվածություն, եթե հասկանում է, որ կարող է պատասխանատվությունից պլստալ (սա թուրքական դիվանագիտության առանցքային հատկանիշներից է), թուրքերին պետք է միշտ ստիպել, որ իրենք գործեն պայմանավորվածություների սահմաններում։ Ռուսները դա շատ լավ հասկանում են և հենց դրանով են պայմանավորված ռուսների ռազմաօդային ուժերի հարվածները թուրքական բանակի ուղղությամբ։ Հիմա պարզ է արդեն, որ Էրդողանը և Պուտինը կրկին կհանդիպեն և...այստեղ շատ կարևոր է, թե ինչ կլինի հանդիպումից հետո։

Կարծում եմ, որ ռուսները Էրդողանին թույլ կտան դուրս գալ ստեղծված իրավիճակից մինիմալ իմիջային կորուստներով` ցույց տալով վերջինին, որ պայմանավորվածություն խախտելը մշտապես Էրդողանի առջև կծառացնի լուրջ խնդիրներ։

Մեր մասով վտանգը հետևյալն է. թուրքերը շատ լավ հասկանում են ռուսների թույլ կետերը և հնարավոր է «բզբզան» այդ ուղղությամբ։

Պարզապես հիշեցնեմ, որ Իդլիբում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ, նաև ակտիվացնել են ադրբեջանցիները...մի քանի օր է, ինչ Ադրբեջանի ԶՈւ ստեղծում է լարվածություն սահմանի վրա։
Ինչպես կասեր «դասականը» - Совпадение?...не думаю.

Մի խոսքով, պարզ է արդեն, որ ռուս-թուրքա-սիրիական պատմությունները շատ ջուր են քաշելու, և այս ամենի մեջ մենք ուղղակի պարտավոր ենք լինել պատրաստ։

 

Առայժմ` այսքանը...»։

 

  • Կիսվել: