շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեր խորհրդարանների միջև վերջին տասը տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվել. Սիմոնյանը` Չեխիայի դեսպանին

Մեր խորհրդարանների միջև վերջին տասը տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվել. Սիմոնյանը` Չեխիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-չեխական գործակցությունն ավելի կընդլայնվի եւ կխորանա:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ հանդիպմանը կարեւորվել է երկու երկրների խորհրդարանականների գործակցությունը միջազգային հարթակներում: «Հայաստանի եւ Չեխիայի խորհրդարանների միջեւ վերջին տասը տարիներին բավականին ակտիվ համագործակցություն է ծավալվել: Այս համատեքստում պետք է նշեմ, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկառովա-Ադամովային հրավիրել եմ այցելել Հայաստան»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

 

Возможно, это изображение 6 человек, люди сидят и люди стоят

Քննարկվել է Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Չեխիայի հետ համագործակցության խորացման հարցը:

Խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հանդեպ իրականացվող Ադրբեջանի ագրեսիայից` նորանշանակ դեսպանը հարցի հանգուցալուծման համար կարեւորել է խաղաղ երկխոսելու ճանապարհը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ իր առաքելության ընթացքում ջանքեր չի խնայելու հայ եւ չեխ ժողովուրդներին միմյանց պատմությանը, մշակույթին հաղորդակից դարձնելու համար:

  • Կիսվել: