ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեր խնդիրն է օրենսդրությունը բարելավել և թույլ չտալ, որ նույնիսկ մեկ դեպք լինի․ Վահագն հովակիմյանը՝ Թագուհի Թովմասյանին

Մեր խնդիրն է օրենսդրությունը բարելավել և թույլ չտալ, որ նույնիսկ մեկ դեպք լինի․ Վահագն հովակիմյանը՝ Թագուհի Թովմասյանին

ԱԺ-ում ընտրական ընտրական գործընթացներին խոչընդոտելու համար քրեական պատասխանատվության հարցն քննարկելիս անկախ պատգամավոր Թագուհի Թովամսյանը հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանից  հետաքրքրվեց, թե քարոզարշավի խոչընդոտման, տեղամասերի առաջ բռնության փորձերի և նման դեպքերով պայմանավորված դրույթներում նախատեսված պատիժների խստացումը ինչ նպատակ է հետապնդում:

Պատագամավորի հարցին ի պատասխան Վահագն Հովակիմյանն ասաց, որ կա դրա մասին Գլխավոր դատախազության հաշվետվություն: «Ես չեմ կարծում, որ օրենսդրությունը պետք է բարելավենք վիճակագրական թվերով պայմանավորված»,- ասաց նա և նշեց, որ եթե չկանխենք, դա կարող է դառնալ համատարած:

Արձագանքելով՝ Թագուհի Թովմասյանը նշեց, որ Գլխավոր դատախազության հաղորդագրությունների տեղը գիտի, պարզապես ուզում է հիմնավորումը լինի հանրային, որ հասկանանք, թե որքանով է դա ռիսկային: «Մեկ–երկու դեպքերի համար փոփոխություններ անելը որքանո՞վ է նպատակահարմար, ո՞րն է ռիսկը, ես սա էի ուզում ամբիոնից հնչեցնեք, իսկ Դատախազության կայքի տեղը շատ լավ գիտեմ»,-ասաց նա:

Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ ընտրախախտումները պետք է բացառվեն, պետք է իսկ ընտրախախտումն անողները պատասխանատվության ենթարկվեն: «Մեր խնդիրն է օրենսդրությունը բարելավել և թույլ չտալ, որ նույնիսկ մեկ դեպք լինի»,-հավելեց նա:

 

  • Կիսվել: