ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեր կառավարության դիրքորոշումն է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին չպետք է «second hand» հագուստներ կամ օգտագործված իրեր մատակարարենք․ Փաշինյան

Մեր կառավարության դիրքորոշումն է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին չպետք է «second hand» հագուստներ կամ օգտագործված իրեր մատակարարենք․ Փաշինյան

Իմ և մեր կառավարության դիրքորոշումն է, որ մենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին չպետք է «second hand» հագուստներ կամ օգտագործված իրեր մատակարարենք։ Այս մասին ԱԺ-ում Կառավարույթյան հարցուպատասխանի ժամանակ արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով արցախցիների սոցիակալան խնդիրներին։

«Մենք ասել ենք՝ գումար հատկացնենք, որպեսզի նրանք այդ գումարի շրջանակներում կարողանանն իրենց հոգսերը հոգալ։ Մենք այդ բոլոր կարիքները հասցեագրել ենք։ Դուք, որ  գնացել եք և այդ կացարանը տեսել եք և ամաչում եք, ուրեմն, մեր սիրելի հայրանեակիցներին ասեք, որ չմնան այդ վատ կացարանում, 6 մասվա ընթացքում կառավարությունը բնակարան վարձելու վճարներ է տվել։ Թող բնարական վարձեն մեր հատկացրած գումարներով։ Մարդիկ կան հյուրնացոներում են ապրում, բա այդ մարդկանց ինչի՞ չեք այցելում։ Տեսարաններն են կարևո՞ր»,- նշեց նա։

Փաշինյանը նաև ասաց, որ կառավարությունը որևէ մեկին թոշակից չի զրկել, բայց Հայաստանի Հանրապետությունը մարդկանց կարող է թոշակ տրամադրել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

  • Կիսվել: