հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեր իրականության մեջ տեղ է գտնում անտարբերությունը՝ երկրի ընդհանուր բարիքի նկատմամբ․ Վեհափառ

Մեր իրականության մեջ տեղ է գտնում անտարբերությունը՝ երկրի ընդհանուր բարիքի նկատմամբ․ Վեհափառ

«Մեր իրականության մեջ ցավոք տեղ են գտնում վատաբանությունն ու անտարբերությունը երկրի ընդհանուր բարիքի նկատմամբ: Նահանջ են ապրում ընտա­նեկան ավանդական արժեքները, դժվարությունների առջև՝ հանձնառության ոգին:

Պատասխանատվությունը ստորադասվում է իրավունքին, անզուսպ պահվածքն ու վիրավորանքը ընկալվում է որպես քաջություն:

Սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը հաճախ ի չարս է գործադրվում ճշմարտու­թյունն աղավաղելու, կողմնակալ տեսակետներ տարածելու համար:

Այսպիսի մտայնությանց մեջ սուտը քողարկվում է ճշմարտության դիմակով, բանավեճը դառնում է վիճաբանություն, և մենք դժվարանում ենք տեսնել բարին, արդարը, ու մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը և գալիքի հույսն ու լավատեսությունը»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

  • Կիսվել: