ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր հայ համայնքը մեր երկրի անբաժան մասն է. Չավուշօղլուն ընդունել է հայ հոգևորականներին

Մեր հայ համայնքը մեր երկրի անբաժան մասն է. Չավուշօղլուն ընդունել է հայ հոգևորականներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ընդունել է Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ու Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին։

Այս մասին հայտնում է Չավուշօղլուի թվիթերյան պաշտոնական էջը։

«Մեր հայ համայնքը մեր երկրի անբաժան մասն է։ Մենք կշարունակենք մեր երկխոսությունն ու շփումները հայ համայնքի ականավոր ներկայացուցիչների հետ»,– գրել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք` ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ էր հղել Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին:Թուրքիայի նախագահը նշել էր, որ հարգում է «Առաջին աշխարհամարտի տարիների ծանր պայմաններում Օսմանյան պետությունում զոհված հայերի հիշատակը», ցավակցում նրանց թոռներին։

Էրդողանը կոչ էր արել զարգացնել կապերը Հայաստանի հետ` բարիդրացիության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:

  • Կիսվել: