ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր համատեղ ջանքերը արդյունք կտան․ Վրաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյանի և Բայրամովի հանդիպման մասին

Մեր համատեղ ջանքերը արդյունք կտան․ Վրաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյանի և Բայրամովի հանդիպման մասին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին անդրադարձել է Թբիլիսիում անցկացվող Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

«Շատ հպարտ եմ տեսնել, որ Թբիլիսին հանդիսանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպման վայր: Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերն արդյունք կտան»,-  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Վրաստանի ԱԳ նախարարը:

 

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ անցկացվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

 

  • Կիսվել: