ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր գործընկերները մեր քաղաքական գործիչների հետ կապի մեջ են թուրք պատմաբանների, քաղաքական գործիչների հետ․ Մելքոնյան

Մեր գործընկերները մեր քաղաքական գործիչների հետ կապի մեջ են թուրք պատմաբանների, քաղաքական գործիչների հետ․ Մելքոնյան

Մենք ներքաշվեցինք խաղի մեջ․ գաղտնիության պայմաններում մեր գործընկերները մեր քաղաքական գործիչների հետ նման կապի մեջ են թուրք պատմաբանների, քաղաքական գործիչների հետ: Այս մասին այսօր ասուլիսին ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Երբ փորձում ես հասկանալ վերջին 50 տարվա թուրքական պաշտոնական շրջանակների գործունեությունը Հայկական հարցի խնդրում, տեսնում ես, որ մեկը մյուսի հետևից ծուղակների շարան է: Եվրոպական զանազան կառույցներ տասնամյակներ շարունակ թուրքերի հետ համագործակցելով՝ փորձում են մեզ ներքաշել զանազան ծրագրերի մեջ, մեր հարևանների, թշնամու կերպարը մեզանում մեղմել, գուցեև՝ վերացնել, և արդյունքում զանազան ծրագրերի գործադրմամբ փորձել հաշտեցնել կողմերին: Ինչպե՞ս կարելի է կողմերին հաշտեցնել, եթե մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ։

Ցավոք սրտի հայտնվել ենք հերթական լարած թակարդի մեջ և մեզ համար ցավալի է, որ մեր երիտասարդ գործընկեր պատմաբաններից են հայտնվել այդ ծուղակում՝ ենթադրելով, թե բարի գործ են անում, թուրթերի հետ փորձում են հաշտեցնել մեզ»,- ասաց նա:

Մելքոնյանը ընդգծեց՝ մենք հաշտվելու խնդիր չունենք, մենք խաղաղասեր ենք եղել, այդպիսին շարունակում ենք մնալ, բայց պետք է զգույշ լինենք, որ հերթական ծուղակի մեջ չհայտնվենք:

«Այս անգամ, ցավոք սրտի, հայտնվեցինք կրթական ծրագրերի տարբերակով, որը մեր ազգային անվտանգության բաղադրամաս է կազմում: Մենք ներքաշվեցինք այդ խաղի մեջ․ գաղտնիության պայմաններում մեր գործընկերները մեր քաղաքական գործիչների հետ նման կապի մեջ են թուրք պատմաբանների, քաղաքական գործիչների հետ: Արդյունքում մենք ունեցանք 2017-2019 թթ վերահրատարակված երկու գրքեր, որոնցում խոսվում են Հայաստանում և Թուրքիայում պատմության չափորոշիչերի մասին և ամենասարսափելին այն է, որ հայկական կողմը մեզ մեղադրում է զգայանականության, պացիֆիզմի պակասի, ֆեմինիզմը շրջանցելու և զանազան այլ մեղքերի մեջ»,- ասաց նա:

Նա նշեց, որ այդ գրքերի մեջ մեզ խորհուրդներ են տրվում, թե ինչպես պետք է գրվի Հայոց պատմությունը, թե ինչպես պետք է գրվի Թուրքիայի պատմությունը, որ մենք հաշտվենք և խնդիրներ չունենանք մեր ագրեսիվ հարևանի հետ:

  • Կիսվել: