շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեր դարավոր բարեկամը Ռուսաստանն է․ Ծառուկյան

Մեր դարավոր բարեկամը Ռուսաստանն է․ Ծառուկյան

Մեր դարավոր բարեկամը Ռուսաստանն է, մենք պետք է իր հետ անկեղծ լինենք, վերականգնենք կապերը։ Այս մասին  Ազատության հրապարակում եզրափակիչ հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ վարչապետի թեկնածումԳագիկ Ծառուկյանը` նշելով, որ  ինքը գալիս է փրկելու հայրենիքն ու ժողովրդին։

«Դուք բոլորդ տեսաք, որ Ալիևն ու Էրդողանն եկան մեր հող`Շուշի, իրար հետ փաստաթուղթ ստորագրեցին: Որ ես վեց ամիս է ասում եմ`հարկավոր ա Ռուսաստանի հետ նոր փաստաթուղթ ստորագրել, մեր բարեկամ երկրի հետ`ռազմաքաղաքական: Ես դա իմանալով, որ Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին, թուղթ ստորագրեցին, որ ցանկացած պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջանի կողքն է լինելու, մեր դարավոր բարեկամը Ռուսաստանն է, մենք պետք է իր հետ անկեղծ լինենք, վերականգնենք կապերը»,- ասաց Ծառուկյանը;

ԲՀԿ առաջնորդը քննադատեց գործող իշխանության քաղաքականությունը, տարակուսանք հայտնելով այն հայտարարությունների մասով, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններում խնդիրներ չկան. «Եվրոխորհրդարանում քննարկում ա լինում, որ ասենք թե լիարժեք, Հայաստանը դեմ է լինում ՌԴ-ին: Բա ո՞նց է Ռուսաստանի հետ բարեկամական կապերը լավ: Միայն ԲՀԿ-ի պատգամավորն է ՌԴ-ի օգտին քվեարկում: Դրա համար հիմնական խնդիրը մենք պետք է վերականգնենք: Մենք պետք է կարողանանք Ռուսաստանի հետ միասին, ոչ թե, ինչ-որ լինում է մեր ռուս գործընկերների վրա գցենք»:

Գագիկ Ծառուկյանի կարծիքով Հայաստանը պետք է ունենա պրոֆեսիոնալ բանակ, իսկ պայմանագրային զինծառայողներին մեկ միլիոն դրամ պետք է վճարել, ոչ թե 150 հազար: Անվտանգային խնդիրները ԲՀԿ վարչապետի թեկնածում առաջնային է համարում:

  • Կիսվել: