շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեր անվտանգությունը կարող է երաշխավորել միայն խաղաղությունը. վարչապետ

Մեր անվտանգությունը կարող է երաշխավորել միայն խաղաղությունը. վարչապետ

Մեր տեսադաշտում ոչ թե երկրներն են, այլ մեր տեսադաշտում անվտանգության կարիքներ են, որոնք պետք է փորձենք ապահովել բոլոր հնարավոր  միջոցներով ու եղանակներով։ Այս մասին այսօր՝ մարտի 14–ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ՀԱՊԿ–ի Հայաստանից դուրս գալուց հետո, մեր տեսադաշտում կա՞ն երկրներ, որոնց հետ պլանավորում ենք ռազմաքաղաքական խորը համագործակցություն։

Հարցին՝ Հայաստանն ի՞նչ քայլեր է ձեռնարկում այլընտրանքային անվտանգության համակարգ ունենալու հարցում,  վարչապետն ասաց.

«Մենք անվտանգության համակարգում պրոբլեմ ունենք։ Ինձ այլընտրանքային բառը դուր չի գալիս, անվտանգության այլընտրանքայինը  ո՞րն է, պետք է անվտանգություն լինի, այլ բան, թե մենք ինչ գործիքներով դա պետք է կիրառենք։ Մեր անվտանգությունը կարող է երաշխավորել միայն խաղաղությունը, մենք սա պետք է շատ լավ հասկանանք։ Իսկ խաղաղություն հնարավո՞ր է, եթե մենք ի վիճակի լինենք մեր տարածաշրջանում հարաբերությունները փոխել կամ նավարկել, ավելի լավը դարձնել մեր հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի հետ։ Վրաստանի հետ մեր հարաբերությունները ավելի լավը կարող են լինել տնտեսական ու այլ իմաստներով, նույնը Իրանի հետ, չնայած, օբյեկտիվ սահմանափակումներ կան։ Հիմա օրինակ, Ադրբեջանն ուզո՞ւմ է, որ այսպես լինի, Ադրբեջանը չի ուզում, որ այսպես լինի, գիտեք ինչո՞ւ, որովհետեւ ինքն ասում է, իսկ իմ ինչին է պետք խաղաղությունը, ոնց որ թե ես ռազմական գերակայություն ունեմ,  հետեւաբար ինձ ինչու է պետք խաղաղությունը։ Մեծ հաշվով, եթե մեկնաբանենք Ադրբեջանի դիրքորոշումը, ապա դիվանագիտական տողերի տակ թաքնված է հետեւյալը՝ մենք պատերազմը հաղթել ենք, ի՞նչ կա բանակցելու, ինչ ասում ենք, պետք է ընդունեք, ստորագրեք։ Մենք դրա հետ համաձայն չենք, բայց մյուս կողմից հասկանում ենք, որ անվտանգության երաշխիքը կարող է լինել միայն խաղաղությունը, այո, խաղաղությունը Ադրբեջանի հետ»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: