ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք վարչական ռեսուրս չենք կիրառի երկու պատճառով․ Լենա Նազարյան

Մենք վարչական ռեսուրս չենք կիրառի երկու պատճառով․ Լենա Նազարյան

Ազգային ժոովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ներքաղաքական զարգացումները մտնում են ընտրական հունի մեջ: Փողոցում հավաքներ կազմակերպող ուժերը չհաջողեցին իրենց հակաժողովրդավարական օրակարգի առաջ մղման հարցում: Նրանց չօգնեց անգամ գունավոր ծխի օգտագործումը: Շատ պարզ է՝ մարդիկ չհավատացին նրանց անկեղծությանը:

«Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանին առաջարկելու է ընտրություններին գնալ ամբողջական համամասնական ընտրակարգով: Սա մեր նախընտրական և հեղափոխական խոստումն էր: Մենք մնում ենք այն կարծիքին, որ ընտրությունները ոչ թե ֆինանսական ռեսուրսների պայքար է, այլ գաղափարների:

Մենք վարչական ռեսուրս չենք կիրառի երկու պատճառով. նախ այն դեմ է մեր արժեքներին ու սկզբունքներին: Երկրորդը մենք չունենք վարչական ռեսուրս այն իմաստով, որ իմաստով այն օգտագործվում է ընտրությունների ժամանակ: Ասֆալտ չենք անելու, որովհետև 2019թ.-ին ճանապարհներ կառուցել ենք, ՔՊ-ական համայնքապետեր չունենք ու համայնքների քաղաքացիները մեզ պաշտպանել են որոշ համայնքապետերի՝ վարչապետի հրաժարականի մասին հայտարարություններից հետո: Իսկ որոշ դատավորների որոշումներից հետո կասկած է առաջանում, որ այդ իրավական վարչական ռեսուրսը մեր դեմ է օգտագործվելու:

Ոստիկանական և քաղաքացիական վերահսկողությունը կանխելու է ցանկացած վարչական ռեսուրսի չարաշահման փորձ: Տուգանքը 400.000-800.000 ՀՀ դրամ է:

Պատերազմից հետո առաջնահերթ է Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Այս հարցը պետք է լուծվի տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, ղարաբաղյան հակամարտության քաղաքական, խաղաղ ու հարատև լուծման միջոցով: ՀՀ Զինված ուժերի վերականգնումը մեր անվտանգության ամենակարևոր երաշխիքն է:

Ղարաբաղյան հակամարտության բանակցային բովանդակությունը չպետք է լինի մի քանի հոգու մենաշնորհը: Մեր հանրությունը պետք է տեղյակ լինի նախկին և ապագա կարգավորման նախագծերի մասին:

Այն, որ մեր երկրի ներքին հարցերը կարգավորում ենք մեր ընտրած ճանապարհով՝ առանց արտաքին ուժերի պարտադրանքի ու միջամտության, վկայում է մեր երկրի ինքնիշխանության մասին:

Ազատ և արդար ընտրություններն ինքնիշխանության ամենակարևոր ցուցանիշն են:

Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց պատկերացումներն ապագայի մասին»:

  • Կիսվել: