շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Մենք ուժեղ ենք, տոկուն ենք, միայն հաղթանակներ ենք ունենալու․ Դավիթ Տոնոյան

Մենք ուժեղ ենք, տոկուն ենք, միայն հաղթանակներ ենք ունենալու․ Դավիթ Տոնոյան

Անկախությունը մարդու հոգուց է սկսվում, ոչ թե միայն սահմանից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով այս պահին Եռաբլուրում է:

Խոսելով օրվա խորհրդի մասին՝ Տոնոյանը ժողվորդին ուժ ու տոկունություն մաղթեց. «Հաղթահարելու ենք բոլոր փորձությունները: Մեր ժողովուրդը միայն հաղթանակներ է գհրացնելու, որովհետև մեր ցանկացածը, կամեցածն արդար է։ Անկախության երաշխավորը ոչ միայն բանակն է: Անխախության երաշխավորը ժողովորդն է ու իր ծոցից ծնված ՀՀ Զինված ուժերը»:

Հարցին, թե ինչպես ինքը կմեկնաբանի Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե բանակցությունները տապալված են, նախարարն ասաց. «Եթե չի բանակցում, ուրեմն իր համար գոյություն չունեն»:

Դիտարկմանը, որ Ալիևը հայկական կողմին է մեսղադրում բանակցությունների տապալման համար, Տոնոյանն ասաց, դե բա ինքն իրեն հո չի մեղադրելու:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հայկական կողմն արդեն պատասխան տվել է Ադրբեջանին օրեր առաջ հայ զինծառայողի սպանության համար, ինչի մասին նախարարը խոսել էր դեպքից հետո, նախարարն ասաց․  «Ամեն ինչ՝ իր ժամանակին»։

Տոնոյանը հորդորեց անհոգ լինել. «Մենք ուժեղ ենք, տոկուն ենք, միայն հաղթանակներ ենք ունենալու»:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ով խոսել էր Տավուշյան դեպքերից հետո պարգևատրված զինծառայողների մեծ թվի մասին, Տոնոյանն ասաց, որ պարգևատրումը միանշանակ արդարացված էր:

 

  • Կիսվել: