հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մենք ուսման վարձերի բարձրացման հետ կապ չունենք. ԿԳՄՍ նախարար

Մենք ուսման վարձերի բարձրացման հետ կապ չունենք. ԿԳՄՍ նախարար

Բուհերն իրենք են պատասխանատու իրենց որոշումների կայացման համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ուսման վարձերի բարձրացման թեմային։

«Նախարարությունը դրա հետ առնչություն չունի: Դրա հետ կապված ուսանողների հետ կքննարկենք իրենց բողոքը եւ կարծում եմ՝ որոշակի լուծումներ կգտնենք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու բուհերի ռեկտորների ընտրությունները ձգձվում են, տարիներով պաշտոնակատարներ են նստած, Արայիկ Հարությունյանն արձագանքեց.

«2018-ին Հայաստանում տեղի են ուրնեցել լրջագույն քաղաքական փոփոխություններ եւ բուհերը դրան նախորդած քաղաքական գործընթացներում բավականին կարեւոր դերակատարություն ունեին: Բնական են այն վիճակները, որոնք այսօր կան նույն բուհերում կոորդինատների ճշգրտման առումով: Ես կարող եմ ընդունել այն քննադատությունը, որ որոշակի հապաղում կա, բայց ձեր ասած տրամաբանությամբ մենք պետք է արհեստական գործընթացներ հրահրենք, որ արագ նշանակվեն ռեկտորները: Դա մենք չենք անի, կթողնենք, որ բնական գործընթացով դա տեղի ունենա»:

  • Կիսվել: