ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք ուրախ ենք, որ մեր հարաբերությունները Հայաստանի հետ զարգանում են նաեւ պաշտպանական ոլորտում. Հնդկաստանի դեսպան

Մենք ուրախ ենք, որ մեր հարաբերությունները Հայաստանի հետ զարգանում են նաեւ պաշտպանական ոլորտում. Հնդկաստանի դեսպան

Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում մենք ուրախ ենք, որ մեր հարաբերությունները Հայաստանի հետ զարգանում են նաեւ պաշտպանական ոլորտում։ Այս մասին «Հնդկաստան-Հայաստան. բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես-համաժողովի ժամանակ այսօր ասել է Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ քաղաքական հարաբերություններն ամուր հիմք ունեն եւ հիմնվում են ժողովուրդների բազմամյա կապերի վրա։

Նա կարեւոր է համարել, որպեսզի քաղաքական կապերը ծառայեն Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանը։

«Մեր երկրները կիսում են ընդհանուր դեմոկրատական եւ մշակութային արժեքներ։ Դա էլ ավելի է ամրապնդում մեր հարաբերությունները։ Հայաստանում հնդիկ ուսանողների եւ աշխատողների առկայությունը եւս համագործակցության հիմքեր է ստեղծում»- նշել է դիվանագետը։

  • Կիսվել: