շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք փորձելու ենք նույնիսկ երկնիշ տնտեսական աճ ունենալ, որպեսզի կոմպենսացնենք և մի բան էլ առաջ անցնենք 2019 թվականի արդյունքներից․ էկոնոմիկայի նախարար

Մենք փորձելու ենք նույնիսկ երկնիշ տնտեսական աճ ունենալ, որպեսզի կոմպենսացնենք և մի բան էլ առաջ անցնենք 2019 թվականի արդյունքներից․ էկոնոմիկայի նախարար

Պետության տեսլականում է ՀՀ պաշտպանության նախարարությունը դարձնել տնտեսության խթանիչ ուժերից մեկը, մոտակա տարիներին ՊՆ-ն կհանդիսանա տնտեսության ամենամեծ պատվիրատուն: Տնտեսության զարգացման մոտեցումների, աճի կանխատեսումների, գնաճի վերահսկման մեխանիզմների, հետպատերազմյան իրավիճակում ներդրումների ներգրավման և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:

-Պարոն Քերոբյան, Դուք նախարար եք նշանակվել այն ժամանակերբ տնտեսությունը վատ վիճակում էպետբյուջեի նախագծով կանխատեսվում է տնտեսական անկումընդ որում՝ ԿԲ-ի կանխատեսումն ավելի վատատեսական էիսկ վարչապետն իր ճանապարհային քարտեզում նախանշվում է տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնումինչպե՞ս եք պատկերացնումտնտեսության ո՞ր ճյուղի հաշվին եք հիմնականում պատկերացնում այդ վերականգնումն ապահովելըորո՞ն ք են առաջնային կարևոր անելիքներըի՞նչ քայլեր եք ձեռնարկելուոր տնտեսությունը դուրս բերեք վատ վիճակից:

-2020-ը անկումային տարի էր, բայց 2021-ը պետք է լինի աճի տարի: Տարբեր գնահատականներ կան, ամենալավատեսականը, գուցե, իմ գնահատականն է: Մենք փորձելու ենք նույնիսկ երկնիշ տնտեսական աճ ունենալ, որպեսզի կոմպենսացնենք և մի բան էլ առաջ անցնենք 2019 թվականի արդյունքներից: 2020-ը աղետալի տարի էր՝ կորոնավիրուս, պատերազմ և այլն, բայց սա նաև լավ հնարավորություն է՝ նորից սկսելու համար, վերաիմաստավորելու տնտեսության ճյուղերը, վերաիմաստավորելու մեր ապրելակերպը, ուշադրություն դարձնելու կրթությանը, գիտությանը և այլն: Կարևոր հարցերից մեկը, որ պետք է լինի պետության կիզակետում, արժեքային շղթաների երկարեցումն է՝ համագործակցությունը խորացնելու շնորհիվ: Օրինակ, Հայաստանում կան լավ ոսկերիչներ և լավ ադամանդագործներ: Բայց ադամանդագործներն իրենց ադամանդները վաճառում են դրսում, ոսկերիչներն էլ իրենց հերթին ադամանդներն են գնում դրսից: Թվում է, որ համագործակցությունը ներսում պետք է ավելի սերտ լիներ, և արդյունքում լրացուցիչ արժեքը, որը կմնար Հայաստանում, կլիներ ավելի մեծ, բայց այդ համագործակցությունը չկա, ամեն մեկն ինքնուրույն է աշխատել: Որպես նախարարություն՝ մեր գործը պետք է լինի համախմբել այն մարդկանց, որոնք կարող են միասին համագործակցել և արդյունքում ստանալ ավելի թանկ ապրանքներ: Դա ուղղություններից մեկն է, բայց ոչ ամենակարևորը: Ամենակարևորը տնտեսության երակներում արյուն լցնելն է: Եվ դա կապիտալն է: Հայաստանում կապիտալը դեռևս շարունակում է մնալ շատ անհասանելի: Մենք ունենք բանկեր, որոնք վարկ են տալիս, որը կայացած ֆինանսական համակարգ է, բայց դա տնտեսության ֆինանսավորման շերտերից միայն մեկն է: Մենք չունենք ոչ հրեշտակային ֆինանսավորման գործիքներ, ոչ մասնավոր և վենչուրային ֆոնդերի գործիքներ, ոչ կորպորատիվ արժեթղթերի շուկա, ոչ կապիտալի կայացած շուկա: Այս բոլորն այն ֆունդամենտալ ենթակառուցվածքներն են, որոնք պետք է սնեն տնտեսությունը կապիտալով: Մեր ամենամեծ առաջնահերթությունը պետք է լինի այն, որ կարողանանք տնտեսությանը և ընդհանրապես գործարարներին, բիզնեսով զբաղվել ցանկացող մարդկանց հասանելի դարձնել ֆինանսական միջոցները:

-Հայաստանում վերջին շրջանում դրամը գնալով արժեզրկվում էորոշ տնտեսագետներ ասում ենոր սրա պատճառն այն էոր քաղաքական անորոշությունները վերաճում են տնտեսական խնդիրներիդրանց լուծում չի տրվումարդյունքում դրամն արժեզրկվում էՆախ դրամի՝ այս չափով արժեզրկումն ինչպե՞ս եք գնահատումըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է արվի այն կանխելու համարՁեր ղեկավարած գերատեսչություն ի՞նչ անելիք կարող է ունենալ այս հարցում:

-Մենք որպես արտահանմանը միտված երկիր, տնտեսություն, իհարկե, պետք է անենք այնպես, որ մեր արժույթը լինի համահունչ մեր հիմնական առևտրային գործընկերների արժույթներին: Իսկ այսօր դրամն անհամեմատ ավելի կայուն է, քան մեր հիմնական գործընկերների արժույթները, որոնք են ԵԱՏՄ-ն, Վրաստանը, Իրանը և բազմաթիվ այլ երկրներ, որտեղ այս տարի, Covid-19-ով պայմանավորված՝ ազգային արժույթների 30-40 տոկոսանոց արժեզրկում է եղել: Այս առումով մենք համարում ենք, որ հակառակը, այս արժեզրկումն անհամեմատ ավելի քիչ է, քան իրականում պետք է Հայաստանի տնտեսությանըԿա ուղիղ համեմատական՝ դրամի և դոլարի կուրսի փոփոխության և արտահանման աճի միջև: Այսինքն, եթե դրամը 1 տոկոսով արժեզրկվում է, հանգեցնում է արտահանման մոտ 1.7 տոկոս աճի: Հետևաբար, եթե, օրինակ, պատկերացնենք, որ դրամը 10 տոկոսով արժեզրկվի, արտահանումը 17 տոկոսով կաճի, ինչն էլ կնշանակի նոր աշխատատեղեր և այլն:

-Այդ դեպքում երկրում կլինի գնաճ:

 -Ամբողջ խնդիրն այն է, որ գնաճը պետք է լինի վերահսկելի: Արտահանման աճն ինքնին նշանակում է, որ տեղական արտադրանքը սկսում է ավելի մրցունակ դառնալ: Եվ դրա հաշվին գնաճը նաև կզսպվի: Տեղական արտադրանքները կսկսեն փոխարինել ներմուծված ապրանքներին, որն էլ կբերի նրան, որ մենք կունենանք ավելի շատ տեղական արտադրության վրա հիմնված տնտեսություն. հիմա այդպես չէ:

-Սահմանազատման աշխատանքների արդյունքում կորցրեցինք Սոթքի հանքավայրի մի մասըՍոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում առաջատարներից էվերջին տվյալներով՝ 4-րդ խոշոր հարկատուն էփաստորեն կորցնում ենք խոշոր հարկատուՁեր տվյալներով դա Հայաստանի արտահանման ծավալներում ի՞նչ մաս էր կազմումի՞նչ չափով կորուստ կկրենք այս մասով ևս:

-Մեր նախարարության ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ տնտեսական ներուժը պաշտպանվի և աճի: Այսինքն՝ մի կողմից ներդրումներով պետք է աճեցնել, մյուս կողմից էլ պետք է ստեղծել այն բոլոր պետական պաշտպանիչ միջոցառումները, որպեսզի մեր տնտեսական համակարգի մասնակիցները կարողանան աշխատել:

Սոթքի մասով, ցավալի է, որ այդպես եղավ, սակայն պետք է անել առավելագույնը, որ կոմպենսացվի այն վնասը, որ մենք այդտեղ ունեցանք: Մենք շատ մեծ վնասներ ենք ունեցել, դրանք լուրջ խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն: Եվ, իհարկե, պաշտպանության նախարարությունը այստեղ կարող է հանդես գալ որպես տնտեսության խթանիչ ուժերից մեկը: Մոտակա տարիներին այն կհանդիսանա մեր տնտեսության ամենամեծ պատվիրատուն: Ես չեմ էլ ուզում ասել պատվիրատուներից մեկը, այլ՝ ամենամեծ պատվիրատուն՝ թե շինարարական աշխատանքների, թե ենթակառուցվածքների, թե ռազմարդյունաբերության, բազմաթիվ այլ ոլորտներում: Եվ այդ ընկալումը կարծես կա, որ ՊՆ-ն պետք է դառնա մեր երկրի ամենամեծ պատվիրատուն, նաև խթանի տնտեսական աճը՝ իր կողմից:

-Հետպատերազմյան շրջանում բնականաբար շատ դժվար կլինի ներդրումներ ներգրավելներդրողները նախընտրում են կայուն միջավայրայս առումով ի՞նչ քայլեր եք նախատեսումոր Հայաստանի շուկան գրավիչ դառնա հնարավոր ներդրումների համար:

-Պատկերավոր ասած, կա շատ մոտիկ դրված միրգ՝ տեղական ներդրողը՝ իր գումարով, իր ծրագրով, հավատով իր հայրենիքի նկատմամբ: Սա այն ամենաառաջին միրգն է, որ պետք է քաղել և օգտագործել: Մյուսը պետական քաղաքականությունն է: Եվ այստեղ մենք պլանավորում ենք էապես փոխել պետության դերը՝ ներդրումային քաղաքականության մեջ, և պետությանը դարձնել ակտիվ ներդրող: Պետությունն ունի շատ ռեսուրսներ՝ գույք, գումար, օրենսդրական կարգավորումներ, և այդ ամենը պետք է օգտագործել, որ ներդրումային միջավայրը խթանվի: Օրինակ, մենք չունենք լավ օրենսդրություն՝ ջրամբարների վերաբերյալ, և ջրամբարներ չեն կառուցվում: Արևային էլեկտրակայանների առումով հիմա մեծ մրցակցություն կա: Հիմա, եթե մենք մարդկանց տանք լավ հնարավորություններ, լավ «business case»՝ ջրամբարների վերաբերյալ, ապա կարող ենք նույնն անել նաև ջրամբարների մասով և ստեղծել նոր ներդրումային ոլորտ: Եվ այն մարդիկ, որոնք ուզում են մեկ անգամ ներդրում անել և 20 տարի երաշխավորված շահույթ ունենալ, միանգամից կմտնեն այդ բիզնեսի մեջ: Նոր հնարավորություններ կստեղծենք:

-Պարոն նախարար, վերջին օրերին վերաակտիվացավ պարգևավճարների թեման, նախարարությունում նոյեմբերին մոտ 50 մլն դրամի պարգևավճար են ստացել: Այս թեմայով կցանկանա՞ք որևէ պարզաբանում ներկայացնել:

-Պետք է հասկանալ, թե ինչ է այդ պարգևավճարը: Դա պարգևավճար չէ, այլ՝ աշխատավարձի այն հատվածն է, որը այս պահին օրենքով հնարավոր չէ տալ: Պետական աշխատողները ստանում են շատ ցածր աշխատավարձ, և եթե մենք չտանք իրենց շուկայականին մոտ աշխատավարձ, ապա այդ մարդիկ կամ կգնան կամ կոռուպցիայի մեջ թաթախվելու գայթակղությունը մեծ կլինի: Ժամանակին որոշվել է՝ որպեսզի դա տեղի չունենա, անհրաժեշտ է ապահովել նրանց նվազագույն եկամտի շեմը, որպեսզի այդ մարդիկ կարողանան իրենց տեղում իրենց գործը լավ անել: Շատ են խոսում պետական համակարգի անարդյունավետության մասին, բայց ես հավատացնում եմ, որ դա շատ քիչ է վերաբերում հենց կոնկրետ մարդկանց: Ավելի շատ դա պրոցեսների հարց է, քան մարդկանց: Ես եկել եմ մասնավոր ոլորտից և ուղղակի ցնցված եմ՝ տեսնելով, թե ինչքան կոմպետենտ աշխատակիցներ կան պետական համակարգում, ինչը ես չէի ակնկալում այն իմիջից, որը տարածված է: Այստեղ պետք է տալ այն գործիքները և այն հնարավորությունները, որպեսզի մարդիկ կարողանան ավելի շատ արդյունք տալ: Դա պարգևավճար չէ, դա աշխատավարձի մյուս կտորն է: Կա աշխատավարձի ֆիքսված կտոր և կա աշխատավարձի այն կտորը, որը տրվում է լրացուցիչ՝ ֆիքսված աշխատավարձին, որպեսզի այս մարդիկ կարողանան նորմալ ապրել: Պատկերացրեք, ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ոչ՝ ես, այլ ինստիտուտը, պատասխան է տալիս մի տնտեսության համար, որի չափը 13.5 մլրդ դոլար է: 13.5 մլրդ դոլար համախառն ներքին արդյունք սպասարկող և դրա պատասխանատու մարդը չի կարող ստանալ դրանից միլիոն անգամ քիչ աշխատավարձ: Եթե մենք ուզում ենք, որ այդ 13.5 մլրդն աճի, ապա այստեղ պետք է լինի հնարավոր ամենալավ մարդը, և, իհարկե, այդ մարդու բարձր աշխատավարձը կոմպենսացվի այն տնտեսական աճով, որ ինքն ու իր թիմը կտան: Վերջին 2.5 տարվա մեջ մանիպուլացվում է պարգևավճարների թեման, այդ թեման ընդհանրապես գոյություն չունի, քանի որ դա աշխատավարձ է:

Ես միշտ իմ նախկին աշխատատեղերում փորձել եմ այնպես անել, որ իմ աշխատողները ստանան հնարավոր ամենաբարձր աշխատավարձը, որովհետև միայն այդ պարագայում ես կարող եմ ունենալ ամենալավ մարդկանց: Այստեղ էլ, ես իհարկե ուզում եմ ունենալ ամենալավ մասնագետներին, և աշխատավարձի վրա խնայելը ամենասխալ բանն է, որ կարելի է անել արդյունքի հասնելու ճանապարհին:

-Պարզապես այս դեպքում գտնվում էինք հետպատերազմյան իրավիճակում:

- Հավատացնում եմ ձեզ, որ նախարարության աշխատակիցները 24-ժամյա ռեժիմով են աշխատել այս ամբողջ ընթացքում: Եվ դրանից հետո նրանց ասել՝ երկու անգամ էլ ավելի քիչ աշխատավարձ ստացեք, ուղղակի անարդար կլինի այդ մարդկանց նկատմամբ: Դրա համար, եթե մարդիկ նույն աշխատավարձով, բայց արդեն 200 տոկոս նվիրվածությամբ լծվում են այն խնդիրների լուծմանը, որոնք առաջացել են պատերազմի ընթացքում, մենք պետք է իրենց ոչ թե պատժենք, այլ խրախուսենք:

  • Կիսվել: