երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք միտված չենք որևէ անբարյացակամ գործողության Ռուսաստանի կամ նրա ղեկավարի նկատմամբ. Հակոբ Արշակյան

Մենք միտված չենք որևէ անբարյացակամ գործողության Ռուսաստանի կամ նրա ղեկավարի նկատմամբ. Հակոբ Արշակյան

Հայաստանը մշտապես մեծ ուշադրություն է արժանացնում ՌԴ-ի հետ ունեցած մեր հարաբերություններին, շատ կարևոր է, որ դրանք հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, արժանապատվության, ինչպես նաև միմնյանց նկատմամբ իրավական պարտավորությունների կատարման սկզբունքների վրա։

Այս մասին ԱԺ հայտարարություններին ժամին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով՝ միջխորհրդարանական հանձնաժողովի օրակարգային հարցերը միշտ բխում են երկու երկրների ու ժողովուրդների շահերից։

«Մենք միտված չենք որևէ անբարյացակամ գործողության Ռուսաստանի կամ նրա ղեկավարի նկատմամբ, ինչում, ցավոք, մեզ փորձում են մեղադրել ռուսաստանյան մեր գործընկերները, իսկ հայաստանյան ընդդիմության որոշ գործիչներ փորձ են կատարում միջպետական լարվածություն ստեղծեկու միջոցով դիվիդենտներ շահել ներքաղաքական ասպարեզներում։ Բազմիցս փաստել ենք, որ Հռոմի ստատուտը բխում է Հայաստանի շահերից և գոյություն ունի մեխանիզմ, որով լուծվում են բոլոր երկկողմ հարցերը։ Այս մեխանիզմի իրագործման համար հարցի՝ կառավարության դաշտում գտնվելու հավելյալ ժամանակը, ցավոք, նույնպես չօգտագործվեց», - ասաց Արշակյանը։

 

  • Կիսվել: