հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք մինչև այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցներին համոզել կամ պարտադրել, որ դիմակ կրեն․ Փաշինյան

Մենք մինչև այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցներին համոզել կամ պարտադրել, որ դիմակ կրեն․ Փաշինյան

Եկել է ժամանակը խոստովանելու, որ մենք մինչև այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցներին համոզել կամ պարտադրել, որ նրանք պահեն հակահամաճարակային ամենապրիմիտիվ, ամենաարդյունավետ միջոցը, խոսքը դիմակ կրելու մասին է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը մեջբերել է Forbes ամսագրի հետազոտությունը․

«Պետք է արձնագրենք, որ ՀՀ-ում, ի հեճուկս պարետատան որոշումների, կիրառվող վարչական վարույթների, լայնածավալ քարոզչության, կառավարության գործունեության թափանցիկության, ՀՀ-ում մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ: Սա ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակի տարածման թիվ մեկ պատճառն է: Նման եզրակացություն անելու համար մենք ունենք միջազգային հետազոտություն, որը հրապարակել է Forbes-ը»:

Վարչապետի խոսքերով, եթե վարակակիրն անցնում է ինչ-որ տեղով, 10 րոպե հետո նույն տեղով անցնում է առողջ մարդը, ով դիմակ չի կրում, նա կարող է վարակվել կորոնավիրուսով։

Դիմակները անհրաժեշտ են նաև առողջ մարդկանց, քանի որ թույլ են տալիս չշնչել վարակվածների արտաշնչած մթնոլորտային մասնիկները, որոնք օդում կարող են  մնալ տասնյակ րոպեներ. «Սա հաջորդ սենսացիոն արձանագրումն է»:

 

  • Կիսվել: