ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք միակողմանի զիջում չենք անում. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Մենք միակողմանի զիջում չենք անում. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Մենք միակողմանի զիջում չենք անում, պետական սահման ունենալու գործընթաց ենք իրականացնում և հասանք նրան, որ հակառակ կողմն ընդունեց Ալմաթիի հռչակագիրը, որով վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով Տավուշում սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին։

Անդրադառնալով այն հակափաստարկին, որ Հայաստանից տարածքներ չեն կարող զիջվել առանց հանրաքվեի՝ Քոչարյանը նշեց, որ, ճիշտ է, եթե, ըստ նրա, Հայաստանից հողեր հանձնվեին։

«Այս գործընթացը չի վերաբերում Հայաստանին որևէ միլիմետր հող զիջելուն, սա վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը, գործում է հետևյալ սկզբունքը՝ մերը՝ մեզ, իրանցը՝ իրանց»,-ասաց նա:

  • Կիսվել: