ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Մենք հուշագիր ունենք միայն ՀՀ քաղաքացիների հետ. Ալեն Սիմոնյան

Մենք հուշագիր ունենք միայն ՀՀ քաղաքացիների հետ. Ալեն Սիմոնյան

ՀՀ իշխանությունը, այն է՝ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը» և «Իմ քայլը» դաշինքը, ունեցել են մի համաձայնություն՝ այդ պահին պառլամենտում գտնվող միակ քաղաքական ուժի հետ՝ նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների՝ ժամանակին ԲՀԿ առաջնորդի հետ հուշագիր ստորագրելու մասին դիտարկմանը:

Սիմոնյանն ասաց. ՛՛Մենք հուշագիր ունենք և ունենալու ենք միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ՛՛:

Նա նաև հավելեց. ՛՛Ասել, որ մենք հուշագիր ենք ունեցել՝ առնվազն քաղաքագիտական սխալ է՛՛:

Սիմոնյանի խոսքով՝ ինքը տեղեկություններ ունի, որ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հոգեկան խնդիրներ ունի, և կարծում է, որ Գագիկ Ծառուկյանի գրառումը վերաբերում է հենց նրան:

  • Կիսվել: